Հայաստանի արժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունիսի 16-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,39 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը թանկացել է 0,10 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 389.08 դրամ միջին գնով, հունիսի 15-ին առաջարկվածի համեմատ գինը չի փոխվել։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 411.67 դրամ է, եվրոն թանկացել է 0.32 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 424,83 դրամ միջին գնով, ինչը 0,71 դրամով բարձր է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.48 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.76 դրամ միջին գնով, հունիսի 15-ին առաջարկվածի համեմատ գինը նվազել է 0.04 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 475.35 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 3.14 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 3,19 դրամով՝ կազմելով 499,53 դրամ։
Ծաղիկ արտադրող 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել․ ՍԱՏՄ
Ծաղիկ արտադրող 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել, հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ ՍԱՏՄ-ի և ՌԴ անասնաբուժական և...