ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է ներկայացվել 2022 թվականին նրա նստավայրում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի համար։ Այս մասին հայտնում է Truth Social-ը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոռումպացված վարչակազմը տեղեկացրել է իմ փաստաբաններին, որ ինձ մեղադրանք է առաջադրվել։ Երեքշաբթի (հունիսի 13-ին) ինձ կանչել են Մայամիի շրջանային դատարան: Ես երբեք չեմ մտածել, որ նման բան կլարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգների նախկին նախագահի հետ», – ասել է Թրամփը:
Նա չի ընդունում իր մեղքը։ Քաղաքական գործչի փաստաբանը պարզաբանել է, որ մեղադրանքը յոթ կետ է պարունակում։ Դրանք ներառում են լրտեսության մասին օրենքը խախտելը, արդարադատությանը խոչընդոտելը, փաստաթղթերի ոչնչացումը կամ կեղծումը, դավադրությունը և կեղծ հայտարարություններ անելը:
2022 թվականի օգոստոսին Մար-ա-Լագոյում Թրամփի նստավայրի խուզարկության ժամանակ հայտնաբերել են գաղտնի փաստաթղթերի 11 տուփ։ Քաղաքական գործիչը դրանց հասանելիություն ուներ, երբ նա զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, իսկ դրանից հետո պետք է փաստաթղթերը հանձներ Ազգային արխիվ։
Սա Թրամփի դեմ արդեն երկրորդ քրեական գործն է։ 2023 թվականի ապրիլին նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության մասին 34 հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնելու համար:
Թրամփն Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերջնաժամկետ է սահմանել․ ԶԼՄ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր...