ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել, ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։
Տեղեկացվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 292,5 տոննա մարդասիրական օգնություն։
Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները մայիսի 30-ին Մարտակերտի շրջանում ևս արձանագրել էին հրադադարի խախտման դեպք։
ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը Վաշինգտոնին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ
ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) քննարկել է Ադրբեջանում տիրող իրավիճակը և կոչ է արել Վաշինգտոնին պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ՝...