Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել Հայաստանի սպորտային քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, հայտնում է Sport24-ը։
«Հիմա ես լրջորեն չեմ դիտարկում այս հարցը։ Սրանք բոլորն ավելորդ մտքեր են։ Ընթանում է մրցաշրջանը, ամբողջ կենտրոնացումը պետք է ուղղված լինի խաղերին: Այս հարցում կատեգորիկ դիրքորոշում չկա։ Եթե առաջարկ ստացվի, ես կդիտարկեմ այն»,- ասել է Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը հայտնել էր, որ ՀՖՖ-ն Հովհաննիսյանի հետ քննարկել է ազգային հավաքական տեղափոխվելու հարցը։ «Օգանեսյանի հետ կապ է եղել։ Այս պահին ավելին ոչինչ ասել չենք կարող»,- մանրամասնեց Կարապետյանը։ «Հովհանիսյանի հետ կապ է եղել։ Այս պահին ավելին ոչինչ ասել չենք կարող»,- նշել էր Կարապետյանը։
Հովհաննիսյանը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2022 թվականի ամռանը 21-ամյա հարձակվողը «Սպարտակից» վարձավճարով տեղափոխվել է «Օրենբուրգ»։ Կողմերի վարձակալության պայմանագիրը հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Հովհաննիսյանն արդեն 20 հանդիպում է անցկացրել «Օրենբուրգի» կազմում բոլոր մրցաշարերում, դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Տափօղակով հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է Իրանի ընտրանուն
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Հայաստանի...