ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը շնորհավորել է Ֆիլիպ Ռիկերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ նշանակվելու առթիվ:
«Շնորհավորում ենք Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ»,- գրված է ներկայացուցչության Twitter-ի էջում։
Օգոստոսի 25-ին Բլինկենը Ռիկերին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական։ Ռիկերն այս պաշտոնում կծառայի իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ և գլխավոր բանակցող՝ Ժնևի միջազգային քննարկումներում ԱՄՆ պատվիրակության համար, նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Պետքարտուղարությունից հայտնել են, որ Ռիկերն իր նոր պաշտոնում և միջնորդությամբ համախոհ-գործընկերների, ինչպիսին, օրինակ, ԵՄ-ն է, կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը:
Ֆիլիպ Ռիկերը 2019-2021 թթ. եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական, ապա նշանակվել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում։ Նախկինում 2008-2011 թվականներին Ռիկերը եղել է Հյուսիսային Մակեդոնիայում Միացյալ Նահանգների դեսպանը։
Թուրքիան ներկայացրել է իր առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը
Թուրքիան Ստամբուլում կայացած IDEF 2025 ցուցահանդեսում ներկայացրել է իր առաջին հիպերձայնային Tayfun Block-4 հրթիռը, հաղորդել են թուրքական լրատվամիջոցները։ Roketsan ընկերության...