Հունիսի 3-ի գործով անցնող Գրիգոր Կարապետյանն ազատ է արձակվել։
Այս մասին հայտնում է պաստաբան Նարեկ Այոյանը։
«Քիչ առաջ 2022թ-ի հունիսի 3-ի «Զանգվածային անկարգությունների» քրեական գործով կալանավորված Գրիգոր Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց»,-գրել է նա Facebook-յան էջում։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ հունիսի 3-ի դեպքերով Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով ձերբակալվել էր 13 անձ։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու հատկանիշներով։