ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է հուլիսի 22-ի փոխարժեքները։
Այս պահի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ աշխատանքային օրվա համեմատ նվազել է 0.76 դրամով՝ կազմելով 414.84 դրամ։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.78 դրամ՝ հինգշաբթի օրվա համեմատ նվազելով 2.49 դրամով։
Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով՝ կազմելով 7.17 դրամ։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.68 դրամով և կազմել 420.08 դրամ։