Հուլիսի 6-ին՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Պայթյունի պատճառը, նախնական տեղեկություններով, գազի արտահոսքի հետևանք է։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա նշեց, որ իրավապահները տեղում աշխատում են, և մանրամասների մասին կհայտնի ավելի ուշ։
Armenia Today-ը կապ հաստատեց նաև Աշտարակի ԲԿ-ի հետ, ուր մեր տեղեկությունների համաձայն՝ տեղափոխվել են տուժածները։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ տուժածների վիճակի մասին տվյալները դեռ հավաքագրվում են։ Այս պահին միայն կարող են ասել, որ հիվանդներ կան։ Ունեն նաև Երևան տեղափոխվածներ։
Ինչպես ԱԻՆ-ն է հայտնում՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին: Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ: