Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, այն տեսնում են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից և իր շրջապատից։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Armenia Today-ի լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք խորհրդարանական ճգնաժամ չէ առկա երկրում, քանի որ ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանական աշխատանքները։
Ի պատասխան՝ Աշոտյանն ընդգծեց, որ խորհրդարանական ճգնաժամը, ըստ էության, քաղաքական ճգնաժամի դրսևորման ձևերից մեկն է։
«Այս խորհրդարանն ի սկզբանե մուտանտ է, քաղաքական իմաստով՝ դեֆեկտավոր։ Հայաստանում այսօր կա պոտեցիալ էներգիա, որովհետև բոլորը զզվում են Նիկոլ Փաշինյանից՝ մեկը կարտոֆիլի գնի պատճառով, մյուսը՝ Արցախի»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։