«ՄՏՍ-Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Հայաստանում Armenian Card (ArCa), Mastercard և Visa վճարային համակարգերի ցանկացած բանկային քարտի ակնթարթային համալրման ծառայության մեկնարկի մասին: Դուք կարող եք առանց միջնորդավճարի բանկային քարտերը համալրել ցանկացած քարտից, էլեկտրոնային դրամապանակի հաշվից, ինչպես նաև ՄՏՍ-ի անհատ բաժանորդի անձնական հաշվից: Փոխանցումները կատարվում են ռուբլով՝ հետագայում փոխարկելով և ազգային արժույթով վարկավորելով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՄՏՍ Բանկի հավելվածի կամ MTS Money ծառայության միջոցով դրամական ակնթարթային առցանց փոխանցման համար պարզապես գնացեք «Փոխանցումներ ԱՊՀ տարածքում» բաժինը, ներկայացված ցանկից ընտրեք «ArCa/Visa/Mastercard Armenia», ապա մուտքագրեք ստացողի քարտի համարը և փոխանցման գումարը:
Ծառայությունը հասանելի է ինչպես ՄՏՍ Բանկի հաշիվներից և բանկային քարտերից, այնպես էլ ՄՏՍ Բանկի վճարային ծառայությունների հետ կապված երրորդ կողմի բանկերի քարտերից, ինչպես նաև ՄՏՍ-ի բաժանորդների անձնական հաշիվներից: Մեկ փոխանցման առավելագույն գումարը 70 հազար ռուբլի է: ՄՏՍ Բանկը գանձում է cashback փոխանցման գումարի 1%-ի չափով: