«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել բարձրացնելու աշխատակիցների աշխատավարձերը:
Աղբյուրը հայտնում է, որ պայմանավորվածությունը այս մասին ձեռք է բերվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի, «Հարավկովկասյան երյկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի, «Հարավկովկասյան երյկաթուղի» ընկերության փոխտնօրեն Դավիթ Վարդանյանի միջև կայացած հանդիպման ընթացքում:
Աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման չափը կհայտնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ն։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը:
Հիշեցնենք, որ օրերս «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։
Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդեսը
Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը։ Միջոցառմանը ներկա էին մոտ 30...