Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է ցորենի գներին, նաև Հայաստանում արտադրված ու մեր երկիր ներկրված ցորենի չափերին:
«Ձախողված գյուղատնտեսական քաղաքականության մասին.
2021 թվականին Հայաստանում արտադրվել է 92700 տոննա ցորեն, որը 2020 թվականի համեմատ 26 տոկոսով ավելի քիչ է։
Խիստ մտահոգիչ է, որ 2021 թվականին 2018 թվականի համեմատ ցորենի տեղական բերքը նվազել է շուրջ 2 անգամ:
Միաժամանակ, 2021 թվականին ներկրվել է 270600 տոննա ցորեն, որի 90 տոկոսը Ռուսաստանի Դաշնությունից է:
Ցորենի գինը համաշխարհային շուկայում շարունակում է աճել․ 1 տոննա ցորենն արժե 445 ԱՄն դոլար։ 2008 թվականից սկսած նման գին չի արձանագրվել շուկայում»,-գրել է նա: