Kyodo-ն հայտնում է, որ Ճապոնիայում «Ֆակսադ» թայֆունը ահռելի ավերածությունների է հասցրել՝ վնասելով շուրջ 500 և ավել ուսումնական հաստատություններ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում դպրոցները։
Մասնավորապես, ավերածություններ են եղել Տոկիոյին հարակից Տիբա քաղաքում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, 548 ուսումնական հաստատություններ հիմնավորապես քանդվել են և դրանց վերանորոգման համար կպահանջվեն ամիսներ։ Քաղաքում շուրջ 49 հազար մարդ այս պահին շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիայի։
«Ֆակսայը» թվով 15-րդ թայֆունն է, որն առաջացել է Խաղաղ օվկիանոսում։ Այն մոտեցել է սեպտեմբերի սկզբներին և դարձել մի շարք ավերածությունների պատճառ։
ՄԱԳԱՏԷ-ն խորհրդակցություններ է անցկացնում Թեհրանի հետ իրանա-ամերիկյան բանակցությունների շուրջ․ ԶԼՄ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի...