Իսլամաբադը կոչ է արել Նյու Դելիին՝ թույլ տալ դիվանագետներին և լրագրողներին այցելել Ջամմու և Քաշմիր: Այս մասին հայտնում է « ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Geo TV հեռուստաալիքը։
Նշենք, որ ավելի վաղ Պակիստանը մի շարք օտարազգի դիվանագետների և լրագրողների թույլ էր տվել այելել Քաշմիր շրջանի իր վերահսկողության տակ գտնվող հատված:
«Իսլամաբադը Նյու Դելիից պահանջում է դիվանագետներին և լրագրողներին թույլատրել այցելել Ջամմու և Քաշմիր, ինչպես արել ենք մենք», – հայտարարել Է Պակիստանի զինված ուժերի մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը: Նա նաև նշել է, որ օտարերկրյա պատվիրակները հոկտեմբերի 22-ին այցելելով Քաշմիրի Պակիստանի վերահսկողության տակ գտնվող մաս, անձամբ համոզվել են տարածաշրջանում ահաբեկիչների բացակայության մեջ:
Ադրբեջանցի գործարար Արաս Աղալարովի դեմ Ռուսաստանում հարկադիր կատարողական վարույթ է հարուցվել
Ռուսաստանի դատական կատարողների դաշնային ծառայությունը (ФССП) հարկադիր կատարողական վարույթ է հարուցել ադրբեջանցի գործարար Արաս (Արազ) Աղալարովի նկատմամբ։ Այս մասին, «Վեդոմոստի»-ի...