Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լևոն Մնացականյանը:
Շուշին եղել է, կա և լինելու է հայկական. Արցախի պահպանության կոմիտե
Շուշին եղել է, կա և լինելու է հայկական, ասված է Արցախի պահպանության կոմիտեի հայտարարության մեջ: «1992 թվականի այս օրը հայ...