• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Հուլիս 2025 02:29
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Ս․ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով

Հայաստան,
09 Փետրվար 2021 18:37
ShareShareShare
Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Ս․ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով
telegram

Փետրվարի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս․ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել 230 եկեղեցականներ, որոնց թվում՝ 13 թեմակալ առաջնորդներ, 29 Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսներ, վարդապետներ և աբեղաներ և Հայաստանի թեմերից ու Արցախից ժամանած 188 քահանաներ:
Տոնի կապակցությամբ Վաղարշապատ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանը։

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и в помещении)

«Սուրբ Պատարագի միասնական և ընդհանրական աղոթքի մեջ գտնվելով` մասնավոր և առանձնահատուկ զգացողություններ ենք ապրում, որովհետև հնարավորություն է ընձեռնված մեզ հոգևոր ծառայության քահանայական ուխտը վերանորոգելու, առավել ևս արժևորելու դարերի խորքից եկող «վասն հավատո և վասն հայրենյաց» խորհրդով ապրելու հոգևոր ապրումներն ու առաքինությունները», – ընդգծեց իր քարոզում Խորեն քահանան՝ երախտագիտություն հայտնելով Վեհափառ Հայրապետին Սուրբ Էջմիածնի հյուրընկալ ջերմության ներքո վերստին գտնվելու հնարավորության համար։

Возможно, это изображение (1 человек и в помещении)

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Տեր Հայրը մասնավորապես նշեց․ «Պատմության մեջ ժողովուրդների համար կան տարեթվեր, որոնց հիշատակը, տոնակատարությունը բորբոքում են ժողովրդի սրտի մեջ անթեղված կրակներ: Այդպիսին է մեր ժողովրդի պատմության մեջ 451 թվականի Ղևոնդյանց և Վարդանանց հերոսամարտը: ․․․Ղևոնդյանց և Վարդանանց հերոսամարտի հիշատակումը մեր ազգային արժանապատվության բարձր գիտակցության, հայրենասիրության, աստվածսիրության, նահատակության և գոյության հարատևության պատմությունն է: Այսօր ամեն մի հայի համար հայրենիքը, Եկեղեցին, լեզուն, հազարագանձ իր մշակույթը պահելու ուխտը վերանորոգելու լավագույն օրն է։

Возможно, это изображение (один или несколько человек и люди стоят)

․․․Ղևոնդյանց և Վարդանանց հերոսամարտը լոկ մի դյութազնական դրվագ չէ, այլ դարեդար ապրող, ներշնչող, կազմակերպող մի ուժ, մի ոգի, հրեղեն մի սյուն հայոց երկնակամարի վրա միշտ բոցավառվող, որն առաջնորդել է մեր ժողովրդին իր պատմության քառուղիներում: Դրա շնորհիվ է, որ այսօր կանք, ապրում ենք»:

Возможно, это изображение (1 человек и стоит)

Խոսելով մեր օրերի հերոսամարտի մասին՝ պատարագիչն ընդգծեց․ «Վերջին պատերազմին մենք ունեցանք նահատակներ և մենք խոնարհվում ենք նրանց նահատակության ոգու առջև: Նրանք բոլորն էլ Ղևոնդյանց և Վարդանանց հերոսական ոգով լցված նահատակվեցին վասն հայրենյաց իմացյալ մահով: Որքան էլ որ դառն եղավ մեզ համար պատերազմի ելքը, մենք իրավունք չունենք հուսահատվելու: Ինչպես Ղևոնդյանց և Վարդանանց նահատակների թափված արյան գինը եղավ մեր գոյության հարատևությունը, այնպես էլ արցախյան պատերազմի նահատակների զոհաբերության գինը եղավ երկրորդ անգամ ցեղասպանության չենթարկվելու առհավատչյան»։

Տոնի առիթով Տեր Հայրը սրբերի բարեխոսության հայցով իր շնորհավորանքները բերեց ներկաներին՝ մաղթելով․ «Թող Աստված բոլորիս իմաստություն պարգևի, ուժ, կարողություն, որպեսզի հոգևոր ծառայության քահանայական ուխտի վերանորոգումով մեր նախանձախնդիր և նվիրյալ ծառայությամբ, առանձնահատուկ ջերմությամբ մեր ժողովրդին առաջնորդենք Ավետարանի կյանքով, Հիսուս Քրիստոսի պատգամներով և պատվիրաններով, նրա սիրո վարդապետությամբ, որպեսզի մեր միջից վերանա անմիաբանության հազկերտը, անտարբերության և անհանդուրժողականության հազկերտը, հակառակության և ատելության հազկերտը, մեր ինքնության հետ առանչություն ունեցող հոգևոր և ազգային ժառանգությունը մերժող հազկերտը, Եկեղեցու դերն ու նշանակությունը չգնահատող ու չարժևորող հազկերտը, մոլություններով և այլասերվածությամբ ապրող հազկերտը, չապաշխարող և հոգևոր փրկությունը չփնտրող հազկերտը և վերջապես, չարությամբ և ոխակալությամբ ապրող վրեժխնդիր հազկերտը: Ղևոնդյանց և Վարդանանց հերոսական ոգին մեզ համար թող լինի մի-մի հատու զենք, որպեսզի կարողանանք բոլոր ժամանակների վասն հավատո և վասն հայրենյանց նահատակների երազանքները և պատմական արդարությունը վերականգնենք ու հաստատենք»։

Սուրբ Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների հավաք և պարգևաբաշխություն։ Ողջույնի խոսքով հանդես եկավ քահանաների հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։

Ավագ քահանայության պատվի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում սպասավորող Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Տ. Պարույր քահանա Ավետիսյանը, Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, Տ. Ադամ քահանա Մակարյանը, Ֆրանսիայի հայոց թեմից՝ Տ. Տիրայր քահանա Գըլըճյանը։
Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Արարատյան Հայրապետական թեմից Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանին, Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանին, Տ. Թովմա քահանա Անդրեասյանին, Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանին, Տ. Զգոն քահանա Աբրահամյանին, Տ. Վահան քահանա Առաքելյանին, Տ. Արարատ քահանա Օրդոյանին, Տավուշի թեմից՝ Տ. Սիմեոն քահանա Առաքելյանին և Տ. Թորգոմ քահանա Մարգարյանին, Կոտայքի թեմից՝ Տ. Հայկազ քահանա Մասոյանին, Գեղարքունյաց թեմից՝ Տ. Նշան քահանա Սարգսյանին, Վայոց Ձորի թեմից՝ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանին, Գերմանիայի հայոց թեմից՝ Տ. Տիրատուր քահանա Սարդարյանին, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունից՝ Տ. Պսակ քահանա Մկրտչյանին, Տ. Հակոբ քահանա Գրիգորյանին և Տ. Գալուստ քահանա Սահակյանին։
Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունից Տ. Վարազդատ քահանա Նաջարյանը և Տ. Գյուտ քահանա Գալստյանը, Շիրակի թեմից՝ Տ. Մակար քահանա Գալամդարյանը և Տ. Նարեկ քահանա Անտոնյանը, Կոտայքի թեմից՝ Տ. Համազասպ քահանա Հագեյանը, Գեղարքունյաց թեմից՝ Տ. Սիմեոն քահանա Հովհաննիսյանը, Գուգարաց թեմից՝ Տ. Լևոն քահանա Դավթյանը և Տ. Վաղարշ քահանա Հակոբյանը, Մասյացոտնի թեմից՝ Տ. Գևորգ քահանա Աբյանը և Տ. Արտաշես քահանա Հակոբյանը, Արցախի թեմից՝ Տ. Բենիամին քահանա Ծատուրյանը, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց՝ Տ. Աշոտ քահանա Աբրահամյանը։

Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Ջերմագին շնորհավորանքներն ուղղելով հոգևոր դասին տոնի առիթով՝ Հայոց Հովվապետը մաղթեց, որ ղևոնդյանց ոգով շարունակեն իրենց առաքելությունը և արժանի լինեն մեր սուրբ հայրերի ժառանգը կոչվելու, ազգին ու հայրենիքին մատուցած ծառայությանց համար արժանանան նաև սերունդների գնահատանքին և մեծարանքին։ Վեհափառը նաև իր շնորհավորանքը բերեց պարգևների արժանացած եկեղեցականներին՝ ընդգծելով, որ հպարտ է հանձնառությամբ ու նվիրումով ծառայություն իրականացնող եկեղեցականաց դասով։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն հոգևոր սպասավորները համախմբվում են Մայր Աթոռում ոչ միայն ապրելու տոնի հոգևոր խնդությունը, հիշատակելու և հայցելու Ղևոնդյանց սրբերի բարեխությունը, այլ նաև անդրադարձ ունենալու այն առաքելությանը, որին կոչված են, համեմատելու իրենց գործունեությունը Ղևոնդյանց քահանաների ծառայության և ոգու հետ, տեսնելու՝ արդյո՛ք հավատարմորեն պահում են նույն ընթացքը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով՝ Ղևոնդյանք պատմական իրողությունից՝ Ավարայրի դաշտում Հազկերտին դիմակայող հոգևորականներից վերածվել են խորհրդի, որով «Ղևոնդյանք» ասելով՝ հասկանում ենք դարերի մեջ գործած ու ծառայած, այսօր ևս պաշտոնավարող եկեղեցականներին, որոնք արժանավորապես, իրենց կոչումի գիտակցությամբ, խորը հավատքով, Քրիստոսի ու հայրենյաց սիրով իրենց ծառայությունն են բերում մեր ժողովրդին, մեր սուրբ Եկեղեցուն և հայրենիքին։ Նորին Սրբությունը շեշտեց, որ բոլոր ժամանակներում՝ թե՛ ազգային կյանքի վերելքի շրջաններին և թե՛ մեր ժողովրդի դժվարին փորձությունների պահերին, մեր հոգևոր հայրերը եկեղեցականին արժանի բարձրության վրա են գտնվել։
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց ներկա բարդ իրավիճակին՝ բերելով իր աղոթքն ու խոնարհումը քաջարի զավակներին, որոնք իրենց կյանքն ընծայեցին մեր հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, հարգանքը՝ արիասիրտ բոլոր զինվորներին ու հրամանատարներին։ Նորին Սրբությունը նաև բարձրորեն գնահատեց պատերազմի օրերին՝ առաջնագծում և թիկունքում, հայ եկեղեցականների դրսևորած ոգին ու նախանձախնդրությունը։ Առկա ծանր պայմաններում Հայոց Հայրապետը կարևորեց եկեղեցականների առաքելությունը՝ ժողովրդին արիությամբ գոտեպնդելու, որպեսզի, ինչպես ողջ պատմության ընթացքում Քրիստոսի հանդեպ հավատով մեր ազգը մերժել է վախն ու հուսահատությունը, կորստյան այդ ցավն ու տրտմությունը մեր ժողովուրդը կարողանա հաղթահարել և հույսով, հավատով ու լավատեսությամբ լցվել գալիքի նկատմամբ։

«Այսօր ես կուզեմ նաև իմ հորդորն ու պատգամը բերել ձեզ բոլորիդ, որպեսզի շարունակեք ձեր ծառայությունը նույն բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ, նույն արի ոգով և հանձնառությամբ։ Դժվարին ժամանակների մեջ ենք, բազում փորձություններ են ծառացած մեր ժողովրդի առջև։ Եվ այս ժամանակներում կարևոր դերակատարություն է վերապահված մեր Եկեղեցուն և մեր եկեղեցականությանը։ Պիտի կարողանանք դժվարին այս իրավիճակից դուրս գալ, եթե քաջությամբ ու արիությամբ իրականացնենք մեր առաքելությունը իբրև Եկեղեցի և իբրև եկեղեցականություն։ Մենք պիտի կարողանանք ճիշտ պատգամներ բերել մեր ժողովրդին, ապահովել ճիշտ առաջնորդություն։ Պիտի կարողանանք արիությամբ սաստել սխալը, վատը, չարը, անօրենը և քաջալերել, խրախուսել և գնահատանքի ու մեծարանքի արժանացնել բարին, արդարը, ազնիվը, ճշմարիտը, հայրենանվերը, ազգաշենն ու աստվածօրհնյալը։ Միայն այդպես կկարողանանք այս ծանր իրավիճակից դուրս բերել մեր ժողովրդին ու մեր երկիրը», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ կարևոր նկատելով, որ հայ եկեղեցականը չտարվի ժամանակի հողմերով, այլ նրա հայացքը միշտ ուղղված լինի դեպի հավերժի ընթացքը։

Վերջում Հայոց Հայրապետը հայցեց, որ Տերն Իր շնորհներով զորացնի մեր եկեղեցականությանը, որպեսզի շարունակեն իրենց օգտակար ու գնահատարժան ծառայությունը մեր ազգին ու հայրենիքին և այս ժամանակների համար նույնպես իրենց սպասավորությամբ պանծացնեն Հայ Եկեղեցու անունն ու հեղինակությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված Իր օրհնությունը և զորավոր Աջը հովանի դարձնի մեր հայրենիքի և մեր ողջ ժողովրդի վրա՝ հաղթանակով, հույսով և աներկբա հավատով դուրս գալու այս դժվարին ժամանակներից։

telegram

Առնչվող Նորություններ

ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

01 Հուլիս 2025 17:20

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին

01 Հուլիս 2025 07:35

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

30 Հունիս 2025 18:28

ԱԱԾ-ն պետք է աշխատի ՀՀ-ում ազդեցության գործակալների ինստիտուտի վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ծառայության նոր տնօրեն Անդրանիկ...

2018 թվականից ի վեր՝ այսօրվա դրությամբ, ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է․ Փաշինյան

2018 թվականից ի վեր՝ այսօրվա դրությամբ, ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է․ Փաշինյան

30 Հունիս 2025 18:15

Շատ կարճ են մտածում, րոպեական ցանկությունները հագուրդ տալու խնդիր ունե՞ն. ՀԷՑ տնօրենի ԺՊ

Շատ կարճ են մտածում, րոպեական ցանկությունները հագուրդ տալու խնդիր ունե՞ն. ՀԷՑ տնօրենի ԺՊ

30 Հունիս 2025 12:49

Ես ի՞նչ եմ անում, որ վախենամ, որ Վարդապետյան Աննայի եղբայրն իմանա. ՀԷՑ տնօրենի ԺՊ

Համոզված եմ՝ Սամվել Կարապետյանն ազատության դիմաց գործարքի չի գնա. ՀԷՑ տնօրենի պաշտոնակատար

30 Հունիս 2025 12:05

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանն ազատություն ստանալու դիմաց գործարքի չի գնա, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԷՑ գլխավոր...

Ավելին
  • Լուրեր
Կոտայքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 անձ է մահացել․ ԶԼՄ

Կոտայքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 անձ է մահացել․ ԶԼՄ

02 Հուլիս 2025 00:26
Ադրբեջանում թմրանյութերի տարանցման գործով ՌԴ 8 քաղաքացու են կալանավորել

Ադրբեջանում թմրանյութերի տարանցման գործով ՌԴ 8 քաղաքացու են կալանավորել

01 Հուլիս 2025 23:58
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ում կոչ է արել հայ գերիների հարցով մոնիթորինգային խումբ ուղարկել Բաքու

ՔՊ պատգամավորները չեն պաշտպանել ԵԱՀԿ ԽՎ-ի բանաձևում հայ գերիների վերաբերյալ առաջարկին․ Գալստյան

01 Հուլիս 2025 23:16
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

01 Հուլիս 2025 22:26
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

«Վիվա Արմենիա» ընկերությունը նախատեսում է գնել GNC Alfa-ն

01 Հուլիս 2025 21:59
Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը եզրափակչում է, Սամվել Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը եզրափակչում է, Սամվել Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր

01 Հուլիս 2025 21:10
Արաղչին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Իրանի և Իսրայելի միջև պատերազմի առումով Երևանի դիրքորոշման համար

Արաղչին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Իրանի և Իսրայելի միջև պատերազմի առումով Երևանի դիրքորոշման համար

01 Հուլիս 2025 20:44
Բարձրաձայնել է այն, ինչի մասին բոլորը նախընտրում են լռել․ Սոբչակն աջակցել է Կարապետյանին

Բարձրաձայնել է այն, ինչի մասին բոլորը նախընտրում են լռել․ Սոբչակն աջակցել է Կարապետյանին

01 Հուլիս 2025 19:21
Ալեն Սիմոնյանն առաջարկեց քննարկել ռուսական պետական ալիքների հասանելիության հարցը ՀՀ-ում

Ալեն Սիմոնյանն առաջարկեց քննարկել ռուսական պետական ալիքների հասանելիության հարցը ՀՀ-ում

01 Հուլիս 2025 18:39
«Մի՛ խոչընդոտեք», «Սա գովազդ չէ, ակնհայտ ապօրինի եք գործում»․ ապամոնտաժում են Կարապետյանի պաստառները

Երևանի քաղաքապետարանը «Դալմա Գարդեն Մոլի» շենքից հեռացրել է Կարապետյանին ազատ արձակելու կոչով պաստառները

01 Հուլիս 2025 18:33
Դա տեղեկատվության տարածում է, ֆիքսված է գովազդի օրենքում․ Առաքելյանը՝ Կարապետյանի պաստառների մասին

Դա տեղեկատվության տարածում է, ֆիքսված է գովազդի օրենքում․ Առաքելյանը՝ Կարապետյանի պաստառների մասին

01 Հուլիս 2025 18:30
Ռուսաստանը նոտա է հանձնել Ադրբեջանին՝ պահանջելով ազատ արձակել իր լրագրողներին

Ռուսաստանը նոտա է հանձնել Ադրբեջանին՝ պահանջելով ազատ արձակել իր լրագրողներին

01 Հուլիս 2025 18:02
Ադրբեջանում թմրանյութերի վաճառքի կասկածանքով ձերբակալվել են ՌԴ քաղաքացիներ

Ադրբեջանում թմրանյութերի վաճառքի կասկածանքով ձերբակալվել են ՌԴ քաղաքացիներ

01 Հուլիս 2025 17:38
ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

01 Հուլիս 2025 17:20
Տարածքը սահմանազատված է, ապօրինի եք մտել․ Ալոյանը՝ Կարապետյանի պաստառները մոնտաժող ոստիկաններին

Տարածքը սահմանազատված է, ապօրինի եք մտել․ Ալոյանը՝ Կարապետյանի պաստառները մոնտաժող ոստիկաններին

01 Հուլիս 2025 17:02
Ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծող նախագիծ է․ Մինասյանը՝ ՀԷՑ-ին առնչվող օրինագծի մասին

Ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծող նախագիծ է․ Մինասյանը՝ ՀԷՑ-ին առնչվող օրինագծի մասին

01 Հուլիս 2025 17:00
Նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, իր կատարած գործերն ի՞նչ եք անելու. Մամիկոն Ասլանյան

Նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, իր կատարած գործերն ի՞նչ եք անելու. Մամիկոն Ասլանյան

01 Հուլիս 2025 16:56
Կարող է պարզվել՝ սուրբ են, հարց չկա, կսրբանան․ Սիմոնյանը՝ Գալստանյանի ու Աջապահյանի մասին

Կարող է պարզվել՝ սուրբ են, հարց չկա, կսրբանան․ Սիմոնյանը՝ Գալստանյանի ու Աջապահյանի մասին

01 Հուլիս 2025 16:49
Ո՞ւմ եք տանելու ՀԷՑ, որ էֆեկտիվ կառավարում իրականացնի․ Աննա Գրիգորյանն՝ իշխանությանը

Ո՞ւմ եք տանելու ՀԷՑ, որ էֆեկտիվ կառավարում իրականացնի․ Աննա Գրիգորյանն՝ իշխանությանը

01 Հուլիս 2025 16:40
«Մի՛ խոչընդոտեք», «Սա գովազդ չէ, ակնհայտ ապօրինի եք գործում»․ ապամոնտաժում են Կարապետյանի պաստառները

«Մի՛ խոչընդոտեք», «Սա գովազդ չէ, ակնհայտ ապօրինի եք գործում»․ ապամոնտաժում են Կարապետյանի պաստառները

01 Հուլիս 2025 16:13
Էդ ի՞նչ դերասանություն էր․ Սիմոնյանը՝ Աջապահյանի՝ կանալավորմանը նախորդող գործողությունների մասին

Էդ ի՞նչ դերասանություն էր․ Սիմոնյանը՝ Աջապահյանի՝ կանալավորմանը նախորդող գործողությունների մասին

01 Հուլիս 2025 16:10
Դուք պաշտպանում եք ձեր ահաբեկչական պարտնյորներին, բայց գնացքը գնացել է․ Ռուբինյանն՝ ընդդիմությանը

Դուք պաշտպանում եք ձեր ահաբեկչական պարտնյորներին, բայց գնացքը գնացել է․ Ռուբինյանն՝ ընդդիմությանը

01 Հուլիս 2025 16:01
Սամվել Կարապետյանին բարևել երազողները սպայդերմենի շորերով ելույթ են ունենում․ Խամոյան

Սամվել Կարապետյանին բարևել երազողները սպայդերմենի շորերով ելույթ են ունենում․ Խամոյան

01 Հուլիս 2025 15:58
Իշխանության «խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում․ Տիգրան Աբրահամյան

Իշխանության «խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում․ Տիգրան Աբրահամյան

01 Հուլիս 2025 15:39
Ի՞նչ հեքիաթ եք պատմում, ՀԷՑ-ը կատարել է իր առջև դրված պլանները․ պատգամավորը՝ նախարարին

Ի՞նչ հեքիաթ եք պատմում, ՀԷՑ-ը կատարել է իր առջև դրված պլանները․ պատգամավորը՝ նախարարին

01 Հուլիս 2025 15:23
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հուլիս 2025 15:19
«Դալմա մոլից» հեռացնում են Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառները (ուղիղ)

«Դալմա մոլից» հեռացնում են Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառները (ուղիղ)

01 Հուլիս 2025 15:11
Նախագծի անհրաժեշտությունը Կարապետյանի հայտարարությունից առաջ է ծագել․ ՏԿԵ նախարարը՝ ՀԷՑ-ի մասին

Նախագծի անհրաժեշտությունը Կարապետյանի հայտարարությունից առաջ է ծագել․ ՏԿԵ նախարարը՝ ՀԷՑ-ի մասին

01 Հուլիս 2025 15:03
«Աջափնյակ» մետրոյի 11-րդ կայարանի նախագիծն ավարտված է․ Երևանի քաղաքապետարան

«Աջափնյակ» մետրոյի 11-րդ կայարանի նախագիծն ավարտված է․ Երևանի քաղաքապետարան

01 Հուլիս 2025 14:53
Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, նախագիծը նաև ուշացած է․ ՔՊ պատգամավորը՝ ՀԷՑ-ի մասին

Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, նախագիծը նաև ուշացած է․ ՔՊ պատգամավորը՝ ՀԷՑ-ի մասին

01 Հուլիս 2025 14:41
Կոտայքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 անձ է մահացել․ ԶԼՄ
Պատահար

Կոտայքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 անձ է մահացել․ ԶԼՄ

02 Հուլիս 2025 00:26

Կոտայքի մարզի Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 անձ է մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ ժամը 21։50-ի սահմաններում,...

ԿարդալDetails
Ադրբեջանում թմրանյութերի տարանցման գործով ՌԴ 8 քաղաքացու են կալանավորել
Տարածաշրջան

Ադրբեջանում թմրանյութերի տարանցման գործով ՌԴ 8 քաղաքացու են կալանավորել

01 Հուլիս 2025 23:58

Ադրբեջանում դատարանը չորս ամսով կալանավորել է ՌԴ ութ քաղաքացու, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների մեջ, հայտնում են...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ