ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 39 000 անձ ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել։
«Ղարաբաղից բռնի տեղահանված 39 650-ն արդեն ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, իսկ 27 296 անձի այն շնորհվել է նախագահի հրամանագրով»,- Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկմանն հայտնել է ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։
Վերջինս հավելել է, որ հունիսի սկզբի դրությամբ՝ բռնի տեղահանված արցախցիներից 11 146-ը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը նույն քննարկմանը հայտնել է, ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների դինամիկային
Նրա խոսքով՝ 2014-2021 թվականներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների տարեկան միջին թիվը կազմել էր շուրջ 10 000։ 2022 թվականին ներկայացվել էր 25 515, 2023-ին՝ 19 185, 2024-ին՝ 21 437, իսկ 2025-ին՝ 32 891 դիմում։ Միևնույն ժամանակ, նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 25 671 անձի։
Ղազարյանը նշել է, որ 2022 թվականից քաղաքացիության նկատմամբ հետաքրքրությունն ակնհայտ աճում է։
Մայիսին՝ հունիսի 7-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ, Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ հայտնել էին ՀՀ քաղաքացիության տրամադրման ձգձգման մասին, որը նրանք կապել էին խորհրդարանական ընտրություններին իրենց չմասնակցելու իշխանությունների ցանկության հետ։
Կարդացեք նաև՝
Ձգձգում են ՀՀ քաղաքացիությունը, որ ընտրություններին չմասնակցենք․ արցախցի



































