«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունն ԱԺ չի անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործարքը մերժելու պատճառով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ իշխանական շրջանակների կողմից առաջադրված պայմանի համաձայն՝ ԲՀԿ-ն խորհրդարանական մանդատներ կստանար միայն այն դեպքում, եթե իշխող ֆրակցիայի նախաձեռնություններին աջակցելու համար անհրաժեշտ պահերին ապահովեր 3/5 մեծամասնությունը, սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծսռուկյանը կտրուկ մերժել է առաջարկը։
Թերթը պնդել է, որ այդ մերժումից հետո է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պաշտոնապես հայտարարել, որ ԲՀԿ-ն չի հաղթահարել ԱԺ անցնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8-ին ներկայացրել էր վերանայված քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ Ծառուկյանի կուսակցությունը չի կարողացել հաղթահարել 4%-ի շեմը՝ ստանալով 3.996%։
ԲՀԿ-ն պահանջել էր իրականացնել ընտրությունների արդյունքների վերահաշվարկ։ ԿԸՀ-ից, սակայն, հայտնել էին, որ գործող նոր կարգավորման համաձայն՝ այդ գործընթացն իրականացվում է ինքնաշխատ եղանակով։
ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանը նշել էր, որ կուսակցությանն ԱԺ անցնելու համար անհրաժեշտ է 60 ձայն։ Կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանի փոխանցմամբ՝ ձայների վերահաշվարկի արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել է 120 քվե, որոնք պետք է վերադարձվեն քաղաքական ուժին։
ՌԴ Պետդումայում խոսել են ՀՀ-ում ընդդիմության 20% ձայնի կորստի մասին
Ռուսաստանի Պետական դումայում հայտարարել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում կեղծիքների մասին, որոնց հետևանքով ընդդիմությունը, ըստ հայտարարության, չի ստացել ընտրողների ձայների...




































