Աստղիկ բ/կ-ը վերադառնում է իր բնականոն աշխատանքին՝ կրկին դառնալով No covid կլինիկա: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։
«Երկու ամիս շարունակ ՀՀ ԱՆ ծրագրով և աջակցությամբ կենտրոնն ընդունեց covid19 վարակակիր ծանր հիվանդներին՝ այս նպատակի համար ստեղծելով հատուկ ինֆեկցիոն թոքաբանության բաժանմունք: Ուղեկցող հիվանդություներով ծանր դեպքերը տեղափոխվում էին այստեղ՝ հաշվի առնելով բժշկական կենտրոնի տեխնիկական ու մասնագիտական հնարավորությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հունիս և հուլիս ամիսների ընթացքում Աստղիկ բ/կ-ի ինֆեկցիոն թոքաբանության բաժանմունքում առողջացավ կորոնավիրուսով վարակված 250 հիվանդ, ովքեր ամենածանր դեպքերի թվում էին:
Ամփոփելով երկամսյա արդյունքները՝ Աստղիկ բ/կ-թոքաբանության բաժանմունքն անցնում է իր նախկին ծավալներին ու աշխատանքին, քանի որ կորոնավիրուսով վարակակիրների այլևս չի ընդունելու:
«Բոլոր դեպքերում, պացիենտների անվտանգության նպատակով կենտրոնում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումներն ու անվտանգության նորմերի պահպանումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



