Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 288 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39586-ի: Օգոստոսի 5-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 30850 է, փաստացի բուժվում է 7738-ը, գրանցվել է մահվան 770 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 170012 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 228 են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդությա 39298 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.