Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 321 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37,317-ի:
Հուլիսի 26-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 26,478 է, փաստացի բուժվում է 9,914-ը, գրանցվել է մահվան 705 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 157,152 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 220 են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 36,996 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.