Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 469 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36162-ի: Հուլիսի 23-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 25244 է, փաստացի բուժվում է 10013-ը, գրանցվել է մահվան 688 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 151161 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 217 են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 35693 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



