Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 439 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 35693-ի: Հուլիսի 22-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 24766 է, փաստացի բուժվում է 10032-ը, գրանցվել է մահվան 678 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 149898 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 217 են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 35254 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



