Վարչապետ Փաշինյանը՝ այսօր տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ պատասխանելով հարցին, թե մի քանի օր առաջ հայտարարել էր, որ եթե իրավիճակը ծանրանա, կրկին կարանտինային ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշում կընդունվի, նշել է. «Մենք քննարկում ենք մի քանի սցենարներ: Քննարկում ենք նաև այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները և տնտեսական հնարավոր բեռը: Այս համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ:
Այսինքն, մենք այսօր քննարկում ենք, որ մեր արած հաշվարկների արդյունքներով կարող ենք գալ այն եզրակացությանը, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի, սա տեսականորեն, և մենք ստիպված կլինենք այլ ճանապարհով գտնել: Ամեն դեպքում մենք հիմա մի քանի սցենարներ ենք քննարկում և դրանցից մեկով որոշում կկայացնենք»:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



