ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-ին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Կողմերը հանգամանալից քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման ընթացքն ու հեռանկարները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն առաջիկայում։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.


