Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ է մշակել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու գործողության ծրագիրը։
Այս մասին հայտնում է БелТА գործակալությունը։
«Ես կասեմ ավելին՝ առանց պարծենկոտության։ Այս ամբողջ գործողությունը, ընդհուպ մինչև բոլոր մանրամասները, մշակվել է երկու նախագահների՝ Ռուսաստանի և Բելառուսի կողմից՝ մեկ ժամվա ընթացքում։ Ամեն ինչ արվեց արագ և վճռական՝ առանց վարանելու», — ասել է նա Ղազախստանից ժամանած բելառուս խաղաղապահների հետ հանդիպմանը։
ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան են մեկնել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով, որտեղ զանգվածային անկարգություններ էին սկսվել: Հունվարի 6-ին կազմակերպությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀԱՊԿ-ի կողմից Ղազախստան ուժեր ուղարկելու որոշման մասին: Բացի ռուսական և բելառուսական կողմերից, գործողությանը մասնակցել են հայկական, ղրղզական և տաջիկական զորակազմերը։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.