Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ բանակի մասին պատկերացումները սահմանափակվում են ելակով ու կոնֆետներով։ Այս մասին հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։
«Նրանք ասում են, որ այդ պատերազմը հնարավոր չէր հաղթել։ Դա սուտ է։ Հայաստանին պարտության են մատնել մի շարք կոպիտ սխալներ։ Ամենագլխավոր սխալն այն էր, որ Պաշտպանության բանակը ամբողջական մարտական պատրաստության չի բերվել։ Եթե դա արվեր, զորքերը ցրվեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ»,-հավաստիացրեց Խաչատուրովը։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



