К содержанию
Среда, 18 ноября
Ереван +7°
  • Ереван+7°
  • Гюмри+2°
  • Ванадзор+6°
  • Капан+8°
  • Севан+3°
  • 360,41 ▼ −0,10
  • 395,37 ▼ −0,76
  • 4,38 ▲ +0,01
  • 138,94 ▼ −0,04
Среда, 18 ноября 22:58

ԶՄՊԿ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառ է հանդիսացել աշխատավարձերի համահարթեցման գործընթացը․ խոսնակ

ԶՄՊԿ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառ է հանդիսացել աշխատավարձերի համահարթեցման գործընթացը․ խոսնակ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՄՊԿ) աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառ է հանդիսացել ԶՄՊԿ-ի աշխատավարձերի համահարթեցման գործընթացը։ Այս մասին Armenia Today-ին ասել է կոմբինատի մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանը։

Բողոքի ակցիան մեկնարկել էր հունվարի 31-ին։ Աշխատակիցներն ունեն երկու հստակ պահանջ՝ աշխատավարձերի 50 տոկոսով բարձրացում և վերադասի հետ բաց երկխոսության ապահովում:

Խոսնակը տեղեկացրել է, որ հունվարից ուժի մեջ է մտել ընկերության կողմից աշխատավարձերի հավասարեցման համապատասխան որոշումը, ինչը դուր չի եկել աշխատակիցներին։

«Նույն աշխատանքը կատարող մի շարք աշխատակիցներ 75-ամյա կոմբինատում տարիներ շարունակ ստացել են տարբեր չափի աշխատավարձ։ Ընկերության տնօրինությունը որոշել է հավասարեցնել աշխատավարձերը, ինչի արդյունքում բոլորի մոտ աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել։ Սակայն, բնականաբար, առավել ցածր վարձատրվողի աշխատավարձը բարձրացել է ավելի շատ, քան բարձր ստացողինը»,- պարզաբանել է նա։

Ըստ Մարգարյանի՝ դժգոհություն է արտահայտել 150 աշխատակից՝ պահանջով, որ բոլորի աշխատավարձն անխտիր բարձրանա 50%-ով, իսկ նման որոշում ընկերությունը չի կայացրել։ Այդուհանդերձ, ցուցարարները երեկ հանդիպել են ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հետ և հայտնել իրենց պահանջը։ Մինչ այդ նրանք հանդիպումներ են ունեցել իրենց բաժինների ղեկավարների հետ և խոսել խնդրի մասին։

Մարգարյանը նշել է, որ 4700 աշխատակից ունեցող կոմբինատում բողոքի ակցիայի մասնակիցների պատճառով խախտվում են մյուս աշխատողների իրավունքները։ Ըստ նրա՝ ընկերությունը սա չի որակում որպես գործադուլ, քանի որ դրա համար բոլորովին այլ իրավական ընթացակարգեր կան, որոնք ցուցարարները չեն ապահովել։

Նա հավելել է, որ ընկերությունը կարող է հարկադիր պարապուրդի ուղարկել անհամաձայնություն հայտնած աշխատակիցներին, քանի որ ԶՊՄԿ-ն նման պահվածքն օրենքի խախտում է համարում։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանդես է եկել նաև հայտարարությամբ՝ ընդգծելով, որ մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում:

Ընկերությունն աշխատակիցների պահանջն «անիրատեսական» է համարել և հավելել, որ այս պահվածքը սաբոտաժի է ենթարկել ընկերությունում աշխատանքային գործընթացը: ԶՊՄԿ-ն նշել է, որ «աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, և մյուս աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս»։

Ըստ հաղորդագրության՝ եթե «անօրինական գործողությունները շարունակվեն», ընկերությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ուղարկելու տեսքով կամ կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի:

ԶՊՄԿ-ն 2024 թվականի արդյունքներով գլխավորել էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ 2024 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ն ՀՀ պետական բյուջե էր փոխանցել 33,25 մլրդ դրամ՝ որպես կառավարության շահաբաժին։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. В Азербайджане арестовали адвоката Давида Ишханяна16 ноября
  2. Армения не присоединилась к декларации о европейской безопасности14 ноября
  3. Авинян ответил на критику пробок в Ереване после заявления Анны Акопян16 ноября
  4. Матч Армения — Кипр в 5-м туре Лиги наций завершился со счетом 1:112 ноября
  5. СМИ сообщили подробности привода в полицию бизнесмена Нарека Налбандяна15 ноября
  6. Армения и Россия подписали программу культурного сотрудничества на 2027–2029 годы14 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+