ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Մինսկում, Armenia Today-ին հայտնեց կառավարոության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա Մինսկում հունիսի 27-ին։
Անցյալ տարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանին զգուշացրել էր Մինսկում կայանալիք միության հանդիպմանն առցանց մասնակցելու ռիսկերի մասին։ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև բանավոր վեճ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետն ասել է, որ հայկական պատվիրակությունը հեռակա կարգով կմասնակցի Մինսկում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։
Լուկաշենկոն խոստացել է քննարկել նրա հայտարարությունը, ինչին Փաշինյանը պատասխանել է, որ դա ոչ թե պետք է դիտարկել, այլ հաշվի առնել։