2020 թվականի մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 ամյակը: Ներկա դրությամբ ՀՀ-ում ապրում են 276 վետերաններ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էր Հայրենական պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի 100 հազար դրամի չափը կրկնապատկել` սահմանելով 200 հազար դրամ:
Իր ելույթում Էնֆիաջյանը նաև տեղեկացրեց, որ գործադիրի կողմից մայիսի 9-ի կապակցությամբ բոլոր վետերանները ստացել են 300 հազար դրամ միանվագ պատվովճար:
«Իմ քայլի» պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվի անդամ Արփինե Դավոյանն ընդգծեց, որ հանձնաժողոովը բացասական եզրակացության է տվել նախագծին, քանի որ պատվովճարների սահմանման իրավասությունը ՀՀ կառավարությանն է վերապահված։ Ի պատասխան ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ անընդհատ շահարկվում է հարցը, թե ՀՀ-ն խորհրդարանական հանրապետություն է, բայց իրավական տիրույթում մեկնաբանությունները չի տեսնում:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի ներկայացրած առաջարկը բացասական եզրակացության արժանացավ և չընդգրկվեց քառօրյայի օրակարգում։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



