Շուրջ երկու շաբաթ առաջ, որպես Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ, Գագիկ Ծառուկյանի հետ միասին, դիմել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը, սակայն, մինչ այժմ չի կայացել: Այս մասին հայտնել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, այսօր կրկին դիմել ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով»,- գրել է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր երկու կուսակցությունները համատեղ դիմում էին ներկայացրել վարչապետին՝ պահանջելով ԱԽ համատեղ նիստ անցկացնել։ Առայժմ այդպիսի նիստ չի կայացել։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



