«Մենք հայտարարում ենք, որ մեր տարածքի վրա հակամարտության մասնակիցների կողմից ցանկացած տեսակի հարձակում անընդունելի է, եւ նախազգուշացնում ենք, որպեսզի բոլոր կողմերն անհրաժեշտ զգուշություն ցուցաբերեն այդ հարցում», — հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն։ Այս մասին հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հաթիբզադեն հավելել է, որ անհրաժեշտ է հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահպանել խաղաղ բնակիչներին չթիրախավորելու սկզբունքը:
«Պետք է դադարեցնել բախումները և սկսել իրական երկխոսություն։ Թեհրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել այդ նպատակներին հասնելու համար», — նշել է նա։
Հինգշաբթի իրանական մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներից մեկի կողմից արձակված մի քանի արկ սխալմամբ ընկել է Իրանի Արևելյան Ազերբայջան նահանգում գտնվող գյուղում։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



