К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:37

ՀՀ վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարության մեգանպատակները

ՀՀ վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարության մեգանպատակները

Մատենադարանում Հայաստանի վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարությունը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն իրականացնելու համար ձևակերպվել է 16 մեգանպատակ:

Այս մեգանպատակներն են՝

-Կիրթ և կարողունակ քաղաքացի և ժողովուրդ – գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած ներառական, նորարարական, հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների և պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկցության և առողջության պատասխանատուն։

— Պաշտպանված Հայաստան ունենալն է — պաշտպանված՝ արտաքին ազդեցություններից, ագրեսիայից, ռազմական և տեղեկատվական հարձակումներից: Այսօր մեր հանրությունը տեղեկատվական առումով շատ խոցելի է: 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող հայտնի որոշակի շրջանակների կողմից:

— Արդյունավետ և հաշվետու կառավարում — պետական մարմինների գործունեությունը դարձնենք թափանցիկ, արդյունավետ, վերահսկելի և մասնակցային, ինչպես նաև կերտենք նախաձեռնող, բարեվարքության բարձրագույն նորմերին համապատասխանող, արդյունքին միտված հանրային ծառայող:

— Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ — ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն՝ առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքնային գործունեության համար, ինչպես նաև ապահովենք պետության լիարժեք հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի համար:

— Բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք — երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները դարձնենք համատարած:

— Իրավական Հայաստան — ապահովենք սահմանադրական ինստիտուտների հավասարակշռված գործունեությունը և համընդհանուր վստահելիությունը, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարութունը և այլն:

— Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում — կայացնենք բարձր ավելացված արժեքով մրցունակ վերջնական արտադրանք և զանգվածային նոր աշխատատեղեր ստեղծող մշակող արդյունաբերություն։

— Մաքուր և կանաչ Հայաստան — ապահովենք շրջակա միջավայրի համատարած պահպանությունն ու զագվածային առողջացումը, բնական պաշարների սահմանափակ ու պատասխանատու օգտագործումն ու ամբարումը՝ ի շահ ներկա ու ապագա սերունդների:

— Տարածքային խելամիտ զարգացում — շարունակաբար բարձրացնենք կյանքի որակի չափանիշները՝ յուրաքանչյուր բնակավայրի համար ապահովելով «21-րդ դարի» կենսակերպի հնարավորություն:

— Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն — կայացնենք նորարարական, արդյունավետ, բարձր ավելացված արժեք ստեղծող, կայուն զարգացող, բնական միջավայրի նկատմամբ հոգատար և էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծող ֆերմերություն:

— Մեծ հայրենադարձություն և ինտեգրում — ապահովենք ավելի ու ավելի մեծ թվով հայերի կապվածությունը Հայաստանի հետ, որը կարտահայտվի ՀՀ քաղաքացիություն, Հայաստանում անշարժ գույք, բիզնես ունենալով, Հայաստանում կրթություն ստանալով:

— Աշխարհի հետ կապված Հայաստան — Հայաստանը դարձնենք համաշխարհային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, տվյալների կարևորագույն հանգույց, որն իրար հետ է կապում հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը, ինչպես նաև աշխարհի հայկական համայնքները:

— Վերականգնվող և հանրամատչելի էներգիա — Ապահովենք Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու ինքնավարությունը, բնակչության և տնտեսության համար էներգիայի կայուն հասանելիությունն ու մատչելիությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի համար անվնաս լինելը։

— Գործարարների համար գրավիչ Հայաստան — Հայաստանը դարձնենք տեղական և օտարերկրյա ներդրողների համար գրավիչ և հուսալի, տնտեսական կյանքի մասնակիցների համար՝ կանխատեսելի, խաղի հավասար պայմաններ երաշխավորող և հասանելի որակյալ ծառայություններ ապահովող երկիր:

— Գիտելիքահեն Հայաստան — բազմապատկենք և հավասրակշռենք համաշխարհային պահանջարկ ունեցող ժամանակակից ապրանքների, ծառայությունների և համակարգերի արտադրության համար անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղակի և անուղղակի առաջարկն ու պահանջարկը:

— Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան — ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստանի գործուն կերպար ստեղծենք, զանգվածային կերպով ներգրավենք թիրախային այցելուների, հանրահռչակենք հայկական մշակույթը, գիտական միտքը և քաղաքակրթությունը։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+