К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:23

Կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը միանա ինձ․ Պողոսյանը՝ ԱԺ պատգամավորների հոգեբանական ստուգման մասին

Կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը միանա ինձ․ Պողոսյանը՝ ԱԺ պատգամավորների հոգեբանական ստուգման մասին

«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ԱԺ ելույթում նշեց, որ ինքը սարսափելի ազնիվ է, նաև` իր հանդեպ, և ասաց, որ անցյալ տարի օրենքի նախագիծ էր փորձում շրջանառության մեջ դնել` առաջարկելով, որ ԱԺ պատգամավորները հոգեբանական ստուգում անցնեն, որպեսզի, օրինակ, իրավունք ունենան ընտրելու դատախազին:

«Զարմանալիորեն այդ ժամանակ շատ վատ արձագանքեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ինչից ես զարմացա: Իմ ընկերներն ինձ համոզեցին, որ այդտեղ ազատ ընտրության խախտում կա, որ ցանկացած մարդ կարող է լինել պատգամավոր: Ամեն դեպքում, ես որոշեցի առժամանակ հետ կանգնել այդ ճանապարհից՝ լսելով իմ ընկերներին:  Բայց քանի որ այսօր Գագիկ Ծառուկյանն է նման հայտարարություն արել, գուցե նա միանա ինձ և որոշենք` արդյոք ԱԺ 132 պատգամավորները կանցնե՞ն այդ ստուգումը և իրավունք կունենա՞ն ՀՀ քաղաքացիների համար օրենքներ մշակելու»,- նկատեց պատգամավորը:

Պատգամավորի կարծիքով՝ եթե ԱԺ պատգամավորներն են ընտրում դատախազին, որն անցնում է այդ չափորոշիչներով, խելամիտ է, որ ԱԺ պատգամավորը նախ ինքը անցած լինի այդ չափանիշներով:

Հիշեցնենք՝ վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անհասցե ֆեյսբուքյան գրառումներ են կատարել՝ հանրությանը հայտնի դարձած գործերի հիմքով։ Առաջին գրառումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն էր․ «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել է վարչապետը: Մեկ ժամ անց Գագիկ Ծառուկյանն է արձագանքել՝ գրելով․ «Կարծում եմ՝ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»: Քաղաքական գործիչների գրառումները հավանաբար կապված են ավելի վաղ հայտնի դարձած դատավճռի եզրակացության հետ։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+