К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:45

Գագիկ Ծառուկյանի գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին․ Սիմոնյան

Վարչապետը որևէ քաղաքական ուժի հետ փոխհրաձգություն չունի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև հակամարտություն հարցին։

«Վստահ եմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառումը վերաբերում է իր կուսակից Գևորգ Պետրոսյանին, որի հետ կապված մամուլում տեղեկություններ են պտտվում, որ ինքը առողջական խնդիրներ է ունեցել մշտապես։ Նաև, երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը, և այդ որոշումը կայացրել է Գագիկ Ծառուկյանը։ Եվ հիմա, Գագիկ Ծառուկյանի բուռն քաղաքական գործունեության վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նորից նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորի», — ասաց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ եթե գրառումը վերաբերեր վարչապետին, ապա Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար անուն նշել կամ ավելի հստակ կգրեր։ Սիմոնյանն անգամ վստահ չէ, որ էջը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, քանի որ պաշտոնապես հաստատված չէ։

Ճշտող հարցին, թե Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը, փաստորեն, վարչապետին չէ՞ր ուղղված, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ նման պարագայում Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար ինչ-որ անուն նշել կամ ավելի հստակ կգրեր։ Ես նույնիսկ վստահ չեմ, որ այդ էջը պատկանում է Գագիկ Ծառուկյանին», — ասաց Սիմոնյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ:

Նա, մասնավորապես, գրել է. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:

Աջակցել, միանշանակ աջակցել»:

Ավելի ուշ ֆեյսբուքյան էջում գրառմամբ է հանդես եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ Սահմանադրությամբ պետք է ամրագրվի, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել բարձր պաշտոններ։

«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում  քննարկվում էր ԼՀ խմբակցության հարցապնդումը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ։ Իր ելույթում Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «Ինչ-որ այլասերվածությունից եք խոսում, չգիտեմ` ինչից եք խոսում: Գիտե՞ք` այս չափորոշիչներն ինչի մասին են, այս չափորոշիչներն ապագայում մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն: Այ դա է սովորեցնելու: Ինչ վերաբերում է այդ դասագրքին, ժողովուրդ ջան, սա 98 թվի դասագիրք է, դասագիրք չի, մեթոդական…»:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+