К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:46

ՍԴ շուրջ ճգնաժամը վերջացել է, բայց չի ձևավորվել իդեալական ՍԴ․ Փաշինյան

ՍԴ դատավորների ընտրության հարցում երբ ասում են հանրության մոտ հարցեր են առաջացել, ապա պետք է ճշտել այդ հանրության ներկայացուցչների հեռախոսահամարները հասկանալու, թե ում են  նրանք ներկայացնում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ՍԴ դատավորների ընտրության պրոցեսում կային նաև մարդիկ ու շրջանակներ, որոնք ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին:

«Անընդհատ փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ: Տպավորություն էր, որ հեղափոխությունը կառավարած քաղաքական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքներից և մարդիկ, որոնք հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մեկ շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պատպաններ: Ես ուզում եմ ասել, որ այդպես չէ: Ամեն իրավիճակում կան խմբեր, ուժեր, որոնք ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը, իրեցն թեկնածուներին, իրենց կամակատարներին հանրության անունից՝ որոշակի տեղերում տեղավորել»,-ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ԱԺ-ում ՍԴ դատավորների ընտրությամբ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է:

«Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ձևավորվել է իդեալական ՍԴ: Ոչ, չի նշանակում»,-հավելեց վարչապետը:

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած թեկնածուին՝ Էդգար Շաթիրյանին, Փաշինյանը նշեց, որ այն կատարվել է գործադիրի լիազորություննների շրջանակներում, քննարկումներ են եղել, որոշվել է, որ հենց նրա թեկնածությունը պետք է ներկայացնել:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ Կառավարությունը:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+