К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:40

Թուրքիան էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան

Հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած բախում կարող է վերածվել լայնածավալ հակամարտության. հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը РБК-ին տված հարցազրույցում:

«Օբյեկտիվորեն նման սպառնալիք մշտապես առկա է շփման գծի ողջ երկայնքով», — ասել է Քոչարյանը: Նրա խոսքով, դրանով է բացատրվում նաև Ռուսաստանի և միջազգային միջնորդների արագ արձագանքը հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումներին:

Միևնույն ժամանակ, նախկին նախագահն ընդգծել է, որ Տավուշյան բախումների մասշտաբը փոքր էր և անհամեմատելի 2016-ի իրադարձությունների հետ:

Քոչարյանը նաև հայտարարել է, որ Թուրքիան էքզիստենցիալ (գոյաբանական) սպառնալիք է Հայաստանի համար։ Նախկին նախագահի խոսքով՝ Թուրքիան իրեն խիստ ագրեսիվ է պահել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հուլիսյան հակամարտության ընթացքում։

Քոչարյանը նշել է, որ ինքը տեղեկություն չունի, թե հնարավոր է՝ Թուրքիան էր «դրդել» այդ միջադեպը։ «Ինձ թվում է, որ միջադեպը տեղի է ունեցել պատերազմող կողմերի առաջապահ զորքերի դիրքերի ամրապնդման հետ կապված։ Բայց Թուրքիայի միջամտությունն այս գործընթացներին բազմաթիվ հարցեր է առաջացնում», — հայտարարել է Քոչարյանը:

Նրա խոսքով, Թուրքիան միշտ «աչք է ունեցել» Հարավային Կովկասի վրա և այդ իրավիճակում նա, հավանաբար, փորձում է ընդլայնել իր ազդեցությունը, իր ներկայությունը:

«Եթե մինչև վերջ օբյեկտիվ լինենք, պետք է հասկանալ, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որն ի վիճակի է զսպել Թուրքիայի նման նկրտումները։ Վաշինգտոնյան, բրյուսելյան ճիչերն արդեն չեն աշխատում», — ասել է Քոչարյանը։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+