К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:37

Առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ․ Վանեցյան

Առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ․ Վանեցյան

Արդեն հերքվել է այն տեղեկատվությունը, որ հանդիպում եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց ես չեմ բացառում, որ առաջիկայում լինի հանդիպում բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում կարող է լինել և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ինքը մեղադրում էր նախկին իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին կոռուպցիայի մեջ թաղված լինելու, ահմանադրական կարգը տապալելու մեջ, Վանեցյանը նշեց․

«Այդ հարցը տեղին չէ, քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի ու անձանց հետ»:

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ չի բացառում, որ ժողովուրդը, երկրորդ անգամ փողոց փակելով, կարող է իշխանություն փոխել, արդյոք ժողովուրդը կհամախմբվի՞ ընդդիմության շուրջ՝ երկրորդ անգամ իշխանություն փոխելու, Վանեցյանը նշեց.

«Միանշանակ ես համոզված եմ, որ առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ, որոնց ընթացքում կտեսնենք այն զարգացումները, որոնք կլինեն: Իրականում երկիրը գտնվում է շատ բարդ ու ծանրագույն իրավիճակում: Իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով իրենց աշխատանքները: Մենք կանգնած ենք առողջապահական, տնտեսական ճգնաժամի առջև։ Այսօր այդ հարցերը կարգավորելու փոխարեն իշխանություններն իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելու գործով են զբաղված»:

Հարցին՝ արդյոք կալանավորելու հիմքեր կա՞ն այս գործով՝ Վանեցյանը նշեց, որ անգամ հարցաքննության հրավիրելու հիմքեր չկան, ուր մնաց՝ կալանավորեն։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+