Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին սահմանային հարձակումների լույսի ներքո ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատը քննարկելու է Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանական հատկացումների դադարեցումը: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոնգրեսը։
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա առաջիկա երկուշաբթի` հուլիսի 20-ին:
«Ադրբեջանը մեծացնում է միջսահմանային հարձակումները, ուստի այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն կտան զսպել Ալիևի ագրեսիան»,- նշել է Համբարյանը:
Կոնգրեսական Բրեդ Շերմանը ներկայացրել է Ազգային պաշտպանական ակտում փոփոխություն կատարելու առաջարկ, որով 2021 թվականի ֆինանսական տարում պաշտպանական հոդվածներով միջոցներ և ծառայություններ չի տրամադրվի Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հավաստիացրել, որ այդ միջոցների փոխանցումը չի սպառնա քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը: Փոփոխության նախագծին աջակցում են նաև Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփայերը, Ադամ Շիֆը, ԹիՋեյ Քոքսը:
Ֆրենկ Փալոնեի առաջարկած մեկ այլ նախագծով ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացնի ԱՄՆ ռազմական օգնության ծրագրի վերաբերյալ, որով նախորդ տաիներին Ադրբեջանին 120 միլիոն դոլարի պաշտպանական աջակցություն է տրամադրվել:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



