Նախագահի կողմից սահմանադրական փոփոխությունները չստորագրելու, ՍԴ դիմելու կամ չդիմելու մասին ՀՀ նախագահի հետ չեմ խոսել: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Օրենքը կստորագրեմ մեծ հաճույքով, երբ որ օրենսդրորեն ԱԺ նախագահի համար կբացվի ստորագրելու հնարավորություն: Ես հետևել եմ քննարկումներին: Մի մասն ասում է, որ այն պահից, երբ ՀՀ նախագահը նամակով ինձ տեղեկացրել է, որ չի ստորագրելու օրենքը, ես այդ պահից սկսած կարող եմ ստորագրել: Մյուս մասը, իմ կարծիքով իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը, ընդ որում՝ քաղաքական ամենատարբեր ճամբարներից, կարծում են, որ անկախ այդ գրությունից, նախագահն ունի իրեն տրված 21 օրը, նա կարող է փոշմանել, կարող է վիճարկել ՍԴ-ում, 21 օրը պետք է լրանա, որից հետո նախագահի չստորագրելու դեպքում և ՍԴ չդիմելու դեպքում ԱԺ նախագահի համար առաջանում է իրավական հնարավորություն՝ ստորագրելու կամ չստորագրելու օրենքի նախագիծը»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



