К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:38

Դեռևս նպատակահարմար չենք գտել տուգանքների բարձրացման նախագիծը բերել․ Գաբրիելյան

Դեռևս նպատակահարմար չենք գտել տուգանքների բարձրացման նախագիծը բերել․ Գաբրիելյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվեց ` «Վարչական իրավախախտումների մասին օրենքի» նախագծում նախատեսվող փոփոխություններն ինչ-որ փուլում արդյոք նորից կմտնե՞ն շրջանառության մեջ:

«Նախագիծն ընդհանրապե՞ս չի գալու այլևս ԱԺ, թե՞ որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո վերադառնալու է , և ունենալու ենք տուգանքների ավելացված չափ», — հետաքրքրվեց Զոհրաբյանը:
Ի պատասխան Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց, որ նախագիծն այս պահին շրջանառությունից հանված է, մինչդեռ չի կարող հստակ ասել, թե ապագայում այլ պատգամավորներ այն շրջանառության մեջ չեն դնի:

«Կգա թե չի գա, ո՛չ ես, ո՛չ Դուք, ո՛չ էլ ինչ-որ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորի սահմանադրական իրավունքը՝ ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն, հետևաբար չեմ կարող բացառել, որ այդ թվում Ձեր խմբակցությունից որևէ մեկը վաղը կառաջարկի դիմակ չկրելու տուգանքը դարձնել 150 հազար դրամ: «Իմ քայլն» այս փուլում նպատակահարմար չի գտել այդ նախագիծը բերել, իսկ հետագայում կգա, թե չէ, չեմ կարող բացառել», — ասաց իմքայլական պատգմավորը։

Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների մասին փոփոխություններում առաջարկվում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքի չափը 10 հազարից 20 հազար դարձնել, իսկ փակ տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10 հազար դրամից դարձնել 50 հազար դրամ:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+