«Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում արդար է, ուստի պաշտոնական Բաքուն իր դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չի ծրագրում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
«Մեր դիրքորոշումը հիմնված է պատմական արդարության, ինչպես նաև միջազգային իրավունքի վրա։ Հակամարտությունը պետք է լուծվի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ադրբեջանը թույլ չի տա ադրբեջանական հողում երկրորդ հայկական պետության ստեղծման թույլտվություն»,- ասել է Ալիևը։
Ալիևի կարծիքով՝ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից, Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան իրենց նախնիների երկիր:
«Դա սկզբունքային դիրքորոշում է, և միջազգային հանրությունն աջակցում է այդ դիրքորոշմանը»,- հավելել է նա:
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբից կոնկրետ հայտարարություններ է ակնկալում հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«ԵԱՀԿ ՄԽ-ն չի պատասխանում ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղը Հայաստանն է»։ Ինչու չի պատասխանում, որովհետև իրականում այդ հայտարարությունը ձախողում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները, փաստորեն անիմաստ է դարձնում բանակցությունները։ Արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համարժեք արձագանք են տվե՞լ այդ հայտարարությանը։ Չեն արել. Հայաստանը երկու տարի փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը և հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ առաջնորդների հետ, արդյոք համարժեք պատասխան է եղե՞լ դրան՝ ոչ. Մենք հստակություն ենք պահանջում»,- նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է բանակցությունների ձևաչափին և էությանը։
«Այսօր փաստացի չկան կարգավորման բանակցություններ։ Ոչ մի արդյունք չկա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից։ Դա ընդամենը ցույց է տալիս ԵԱՀԿ ՄԽ գործունեության իմիտացիան։ Ես արդեն ասել եմ, որ մենք բանակցություններ ենք վարում է ոչ թե հանուն իմիտացիայի, մենք ցանկանում ենք բանակցություններ ըստ էության։ Եթե դրանք առարկայական լինեն, ապա մենք կմասնակցենք դրանց։ Հակառակ դեպքում անիմաստ բանակցություններ վարելու կարիք չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



