Երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանի ԱԱԾ-ն արդեն գրեթե ապրում է իր հետ միասին, ծառայության աշխատակիցները ապրում ենիր հեռախոսում և հետևում են զանգերին՝ փորձելով ինչ-որ բան գտնել, ինչը նրանց կհանգեցնի այսպես կոչված «ընտրողների ձայների դիմաց կաշառք տալու» իր մասնակցության ապացուցմանը:
«Եթե գտե՛ք մի հոմոսափիենս, որն իր ասածները ոչ թե ապրիորի, այլ փաստարկված ձևով կապացուցի, որ Նաիրա Զոհրաբյանը որևէ ընտրության ժամանակ որևէ մեկին փող, կոնֆետներ կամ Պեպսի Կոլա է տվել, ապա ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել։ Միայն կրկնեմ, պետք է փաստարկված լինի և այդ դեպքում ես կընդունեմ, որ Դուք ճիշտ էիք, ես՝ սխալ», — ասել է Զոհրաբյանը։
Զոհրաբյանն այնուհետև ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը 20 օր ունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիմումը քննելու համար, ՍԴ-ն պետք է որոշի, թե արդյոք վարույթ ընդունում է դիմումը, թե՝ ոչ։
«Իրենք պետք է աշխատանքային նիստ հրավիրեն և ընթացակարգային կարգով քննարկեն՝ մեր դիմումը վարույթ ընդունում են թե ոչ: Մենք, բնականաբար, կսպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը: Եթե ուսումնասիրենք Սահմանադրական դատարանի նախադեպային տարբերակները, եղել են նախադեպեր, որ 26 հոգու դեպքում դատարանը ընդունել է վարույթ, եղել են նախադեպեր, որ 26-ի դեպքում դատարանը վարույթ չի ընդունել: Էնպես որ, եկեք վճիռը թողնենք ՍԴ-ին»,- ասաց Զոհրաբյանը:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի ներկայացման և այնուհետ ներկայացված անձնավորության անարձագանքի միջև ծագած հակասություններին, որը հայտարարել էր, թե նախ պետք է լուծել մի քանի իրավական հարցեր, Զոհրաբյանն ասել է, որ անձամբ ինքը մեկնաբանելու բան չունի:
«Երբ Արարատ Միրզոյանը որևէ մեկին ներկայացնում է որպես նոր պաշտոնյա, իսկ հետո ներկայացվածը հայտարարում է, որ դա դեռ վաղ է եղել, ապա պետք է մեկնաբանի Միրզոյանի մամուլի քարտուղարը, ինչպիսին ես չեմ»,-ասել է Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է տարածված լուրերին, թե ԲՀԿ-ն լուրջ տարաձայնություններ ունի արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց հետ բանակցություններ են սկսվել ջանքերի միավորման շուրջ, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դրանք լուրեր են, որոնք ոչնչով չհաստատված են:
«Բանակցություններն ու շփումը նորմալ հունով են ընթանում։ Ես չեմ կարող ասել, թե երբ կլինի համատեղ հայտարարություն, բայց այն, որ համագործակցությունը շարունակվում է և ոչնչով չի մթագնվել, փաստ է», -նշեց պատգամավորը։
«Այս իշխանությունն անցել է բոլոր «կարմիր գծերը»՝ արդեն ներխուժելով անձնական կյանք։ Գիտեք, մենք փոքր երկիր ունենք, փոքր քաղաք, և բոլորը միմյանց ճանաչում են։ Մենք էլ շատ բան գիտենք իշխանության առանձին ներկայացուցիչների մասին, ընդհուպ մինչև ներընտանեկան մանրամասներ, օրինակ, որտեղից նրանց մոտ հայտնվել է այս կամ այն համալիրը։ Բայց մենք երբեք մեզ թույլ չենք տվել բարձրաձայնել այդ մասին, որովհետև դա ցածր է», — եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



