К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:40

Մեր դիրքորոշումը չի փոխվել․ Սիմոնյանը՝ Քոչարյանի գործով դիմումը ՍԴ-ից հետ վերցնելու մասին

Մեր դիրքորոշումը չի փոխվել․ Սիմոնյանը՝ Քոչարյանի գործով դիմումը ՍԴ-ից հետ վերցնելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում դիմումը, բայց չպատասխանեցին հարցին, թե ի՞նչ կապ ունի իրենց հետ վերցնելը ՍԴ-ում քննության հետ. այդ գործը քննվելու է, որովհետև առաջին ատյանի դատարանն էլ է դիմել Սահմանադրական դատարան: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը, որ հետ են վերցնում ՍԴ-ից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը:

Ըստ պատգամավորի՝ «Լուսավոր Հայաստանի» հայտարարությունն այն մասին, որ կուսակցությունը չի միանա ԲՀԿ-ի՝ Սահմանադրական դատարան դիմելու ստորագրահավաքին՝ Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու համար, և որ «Լուսավոր Հայաստան» ՍԴ կդիմի միայն հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո, պայմանավորված էր այդ իրավական գործընթացի վրա քաղաքական որևէ ազդեցությունից խուսափելու համար։

« «Եթե ՍԴ-ն ասի, որ չի քննվելու այս գործը, մեր ասած պայմանն ուժի մեջ է: Ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում: Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք կարծում ենք, որ հակասահմանադրական որոշումների վիճարկումը զուտ իրավական գործընթաց է, որը չի կարելի քաղաքականացնել. ոչ մի քաղաքական ուժ չպետք է շահարկի այդ թեման՝ ի շահ իր քաղաքական շահերի» ,– հայտարարել Է Սիմոնյանը։

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ Քոչարյանի պաշտպաններն իրենց այս քայլով ուզում են գործընթացը քաղաքականացնել, մտցնել քաղաքական դաշտ, դա է իրենց հետապնդած նպատակը:

«Ես պետք է  հիասթափեցնեմ նրանց, որովհետև իրենց այս քայլով գործընթացը չի դադարում քաղաքական լինելուց, ավելին, ավելի է խորանում քաղաքական բաղադրիչը: Հետևաբար, նորից եմ կրկնում, մենք պատրաստ ենք մեր ասած պայմանի դեպքում՝ մտնել ՍԴ, որպեսզի գործընթացը մաքուր իրավական լինի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարևանյանը հայտարարել է, որ գնդակը «Լուսավոր Հայաստանի»  դաշտում է, Սիմոնյանը կոչ արեց իրավաբանությունը քաղաքականության հետ չշփոթել, որովհետև դրանք տարբեր գործընթացներն են։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+