К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:40

Հայաստանում սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամ չկա. Միրզոյանի ելույթը Ազգային Ժողովում

Հայաստանում սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամ չկա. Միրզոյանի ելույթը Ազգային Ժողովում

Հայաստանում սոցիալական, քաղաքական ու տնտեսական ճգնաժամ չկա: Այսօր Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ելույթում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես, թերս, ձեռնպահ կմնայի այս հարցի շուրջ իմ մտքերն արտահայտելուց, եթե չլինեին վերջին մի քանի հնչած մտքերը: Անշուշտ, այն, ինչ ասելու եմ, երեւի հռետորական արվեստի տեսանկյունից բոլորովին որևէ նշանակություն չի ունենա, բայց չոր արձանագրումներն անհրաժեշտ են»:

«ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ չկա և առավել ևս չի եղել 2019-ին, ավելին՝ եղել են էական ձեռքբերումներ, որոնց պտուղները վայելում է ՀՀ քաղաքացին: Իհարկե, համավարակի պայմաններում առաջացել են չնախատեսված դժվարություններ, որոնք հաղթահարվել են Կառավարության նախաձեռնած սոցիալական ծրագրերով: Կառավարությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում չկա նաև տնտեսական ճգնաժամ, հակառակը, հատկապես 2019-ին Հայաստանի Հանրապետությունը Կառավարության, խորհրդարանի ջանքերով երկիրն աննախադեպ զարգացման ճանապարհ էր բռնել, եթե չլիներ որևէ մեկի չկանխատեսած կորոնավիրուսը:

Բայց նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում, ըստ նրա, ՀՀ Կառավարությանը, «խոստովանեք, որքան էլ դա տհաճ է, հաջողվում է իրավիճակը կայուն պահել»:

ԱԺ նախագահի վստահեցմամբ՝ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ նույնպես չկա,

«Որքան էլ փորձեն իմիտացիա անել ՀՀ-ում նախկինում նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք, նրանց հետ փոխկապակցված ընտանիքի անդամները, մեր Կառավարության օրոք շանս ստացած տարբեր արկածախնդիրները, նրանց կողքին հավաքված մանր-մունր մարդիկ, կասկածելի շարժառիթներ ունեցող ուժեր»:

Միրզոյանը նշեց, որ ՀՀ ում քաղաքական ճգնաժամ չկա, այլ բան կա.

«Հիմա կասեմ՝ ինչ կա: ՀՀ քաղաքական դաշտը այս պահին ինձ հիշեցնում է մեծ շինհրապարակ, մի մեծ խառնարան, որտեղ պետք է ձեւավորվեն նոր քաղաքական միտք, նոր քաղաքական ուժեր, եւ այս խառնարանում կորչելու են առհավետ պսևդոքաղաքական ուժերը, որոնց մոտիվացիան էր փողը, կոռուպցիան, կաշառակերությունը: Շատ մոտ ապագայում մենք տեսնելու ենք, թե ինչ ուժեր կծնվեն կամ ինչ ուժեր կանցնեն այս ճանապարհով և կարդարացնեն, կմնան որպես քաղաքական ուժեր: Եվ այդտեղ լինելու են ՀՀ ինքնիշխանության, ժողովրդի բարեկացության, ՀՀ արժանապատիվ քաղաքացու, մարդու իրավունքների, ժողովրդավարության ազատության բարձր արժեքներ իրենց մեջ կրող քաղաքական ուժերը: Կհանդիպենք այդ ճանապարհի վերջում, եթե գաք»,- ասաց Միրզոյանը:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+