К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:37

ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները դատապարտել են ՍԴ վերաբերյալ ԱԺ-ի ընդունած օրենքը

ՀՅԴ և «Հայրենիք»  կուսակցությունները դատապարտել են ՍԴ վերաբերյալ ԱԺ-ի ընդունած օրենքը

Հայաստանի երկու արտախորհրդարանական կուսակցություններ կողմ են արտահայտվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը ՝ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ ՝ կապված ԱԺ-ի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունման հետ։

ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարության մեջ ասվում է, որ կուսակցությունը ողջունում է ԲՀԿ նախաձեռնությունը և կոչ է անում «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ դրան: «Անթույլատրելի այս ընթացքը պետք է կասեցնել»-նշել են  ՀՅԴ-ից։

ԲՀԿ-ի նախաձեռնությունն իր հայտարարության մեջ ողջունել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը։ Կուսակցությունն ակնկալում է, որ «Լուսավոր Հայաստան»- ը կմիանա ԲՀԿ-ի առաջարկին։ «Իշխանությունը ՀՀ պատմության մեջ թույլ տվեց ամենավտանգավոր արարքը»,-նշել են «Հայրենիք» կուսակցությունից։

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Նախագիծն ընդունվեց 89 կողմ ձայնով։

Հիշեցնենք՝ նախագծով սահմանվում է՝ ՍԴ դատավոր ընտրվում են 12 տարի ժամկետով և միայն մեկ անգամ: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցությունն այսօր դիմել է ՍԴ՝ այսօր ԱԺ-ում ընդունված օրենքի սահմանադրականության հարցով՝ կոչ անելով ԼՀԿ խմբակցությանը ևս միանալ իր նախաձեռնությանը։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+