ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր՝ հունիսի 4-ին, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին Անանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- գրել է Անանյանը։
https://www.facebook.com/davit.ananyan.9/posts/2961493107274746
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



