К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +7°
  • Ереван+7°
  • Гюмри+3°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 13:59

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը պետական կառավարման համակարգի ձախողման վկայություն է. Քոչարյան

Բնապահպանական նույնիսկ նվազագույն ռիսկի դեպքում Ամուլսարի հանքավայրը չպետք է շահագործվի: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա կարծիքով՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն հանքային արդյունաբերության զարգացման հարց է, այլև պետական կառավարման համակարգի ձախողման վկայություն:

«Եթե ընկերությունը չպետք է աշխատի, ապա այդ որոշումը պետք է ընդունի պետությունը, այլ ոչ թե մի խումբ մարդիկ, որոնք արդեն մեկուկես-երկու տարի ինչ–որ տնակներում սար են պահում։ Պատկերացնո՞ւմ եք նույնիսկ ձևակերպումը, ասում են` մեր սարը պահում ենք։ Հասկանում եմ այդ մարդկանց և բնապահպանների էմոցիոնալ վիճակը, բայց սա ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի, եթե մինչև հիմա չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է անում», — ասել է նա։

Քոչարյանը նշել է, որ չի կարդացել շրջակա միջավայրի վրա հանքի ազդեցության գնահատականը: «Որքան ես հասկանում եմ, ոչ մեկը չի հայտարարում, որ չկան ռիսկեր։ Ես ենթադրում եմ, որ կան ռիսկեր։ Եթե կան ռիսկեր, ուրեմն չպետք է աշխատացնել, բայց դա պետք է որոշի պետությունը», — հավելել է նա։

ՀՀ նախկին նախագահն անթույլատրելի է համարել Ջերմուկի հարևանությամբ բաց հանքի շահագործումը, ինչը ենթադրում է պայթեցման աշխատանքներ ՝ շաբաթական երկու կամ երեք անգամ։ Նաև վտանգավոր է հանքի տարածքում հարստացուցիչ ֆաբրիկա կառուցելը։

Նրա խոսքով ՝ այս փուլում կարելի է առաջարկել երկու բան ՝ հանքը փակ եղանակով շահագործել և հարստացուցիչ ֆաբրիկա կառուցել հանքից հեռու:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+