К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +7°
  • Ереван+7°
  • Гюмри+3°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 14:01

Հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել համավարակից. Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա

Հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել համավարակից. Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա

ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված 23-րդ միջոցառումը չի ապահովի հյուրանոցային ոլորտում առկա խնդրի լուծումը, քանի դեռ սուբսիդավորման չափը չի կազմել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան։

Նշենք, որ 2020 թվականի օգոստոսի 13-ի նիստում ՀՀ կառավարությունը ընդունեց համավարակի չեզոքացման 23-րդ միջոցառումը, որը վերաբերում է համավարակի հետևանքներից առավելապես տուժած տուրիզմի ոլորտին։

Համաձայն ընդունված միջոցառման՝ պետությունը որոշում կայացրեց սուբսիդավորել տուժած ոլորտի ընկերություններին աշխատողների աշխատավարձային ֆոնդի 1/3 կամ 1/4 չափով` կախված պահպանված աշխատատեղերի քանակից։

Ծրագրի շահառու դարձան ոլորտի գրեթե բոլոր տնտեսվարողները՝ հյուրանոցները, տուրիստական գործակալությունները, ռեստորանները։

Ասոցիացիան ողջունել է ՀՀ կառավարության կողմից տվյալ ծրագրի ընդունումը՝ հաշվի առնելով ասոցիացիայի կողմից արդեն 6 ամիս առաջարկվող լուծման կարևորագույն կետերից մեկի կիրառումը՝ ծրագրի երկարաժամկետ լինելու հանգամանքը։
Նշվում է, որ ասոցիացիան բազմիցս հայտնել է այն կարծիքը, որ ոլորտին աջակցությունը պետք է լինի՝ հաշվի առնելով այն փաստը, որ ոլորտը շարունակելու է վնասներ կրել և հիմնվելով փորձագետների կարծիքի վրա՝ տնտեսվարողները կկարողանան ծախսածածկման հասնել միայն 2021 թվականի ապրիլից՝ նկատի ունենալով տուրիզմի ոլորտի սեզոնայնությունը։

Հետևաբար, շատ կարևոր էր ծրագրի ոչ միանվագ, շարունակական լինելը, որը, ըստ ընդունված միջոցառման, հաստատվեց՝ պետական աջակցության վճարումը սահմանելով մինչև 2021 թվականի ապրիլը։

«Միևնույն ժամանակ կուզենայինք ընդգծել, որ միջոցառման շահառու հանդիսացող ոլորտները տուժել են ոչ համաչափ․ հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել։ Զրոյական եկամտաբերության պարագայում վերջիններս պահպանել են բազմաթիվ աշխատեղեր, որոնք սակայն, կշարունակեն մնալ կրճատման ռիսկի տակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս հյուրանոցային տնտեսությունների ֆինանսական ռեսուրսները սպառված են, և նրանք աշխատավարձ վճարելու այլ հնարավորություն չունեն»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մյուս կողմից, ասոցիացիայի կողմից ընդգծվում է, որ համաճարակային անբարենապաստ իրավիճակի առկայությունը, ինչպես նաև արտակարգ դրության երկարաձգումը, չնայած օտարերկրացիների մուտքի սահմանափակումների մեղմացմանը, կշարունակեն բացասաբար ազդել ոլորտի վրա. ներգնա տուրիզմի հոսքը շարունակելու է ձգտել զրոյի, և այսպես կոչված, ցածր սեզոնի ժամանակ (սկսած հոկտեմբերի 15-ից) հյուրանոցային ոլորտի համար ավանդական վնասաբեր ժամանակահատվածը էլ ավելի մեծ վնասներ կբերի։

Հետևաբար, ասոցիացիան, ինչպես պատկան մարմինների հետ բոլոր հանդիպումներում, այնպես էլ հիմա պնդում է, որ հյուրանոցային տնտեսությունների սուբսիդավորումը անհրաժեշտ է սահմանել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսի չափով, հաշվի առնելով, որ աշխատավարձի (առավելագույնը) մեկ երրորդի չափով սուբսիդավորումը կբավարարի միայն առաջացած հարկային պարտավորությունները վճարելուն։ «Միջոցառման առկա շարադրանքը չի օգնի հյուրանոցներին խուսափել աշխատատեղերի հետագա կրճատումներից և չի կանգնեցնի վճարվող աշխատավարձային ֆոնդի անկումը»,-նշված է հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+