Ազգային ժողովը ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամից պարտք վերցնելու մասին նամակ-համաձայնագիրը։ Դրա վերաբերյալ քվեարկությունը 88 կողմ ձայն հավաքեց:
Ըստ համաձայնագրի՝ վարկի մի մասը՝ շուրջ 280 միլիոն դոլարը, անմիջապես հասանելի է դառնալու և հնարավոր է լինելու ծախսել բյուջեն կատարելու համար։ Եվս մոտ 35 միլիոն դոլար ստացվելու է աշնանը՝ նույն նպատակով։
Նշենք, որ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նիստի ընթացքում հայտնել էր, որ կառավարությունը 150 միլիարդ դրամի հակաճգնաժամային փաթեթ է ընդունել, որի համար էլ գումար է անհրաժեշտ, քանի որ 260 միլիարդ դրամի ճեղք է առաջացել։ Այս գործոններով փոխնախարարը հիմնավորել էր միջազգային կազմակերպություններից պարտք վերցնելու անհրաժեշտությունը։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



